Տարածաշրջան08:39, 14 Հոկտեմբեր 2015
Դավութօղլուն պնդել է, որ կհարվածեն Սիրիայի քրդական կուսակցությանը, եթե վերջինիս զենք մատակարարվի

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կոշտ հայտարարություն է արել կապված ԱՄՆ-ի կողմից Սիրիայում քրդական «Ժողովրդավարկան միություն կուսակցությանը» (քրդերեն՝ Partiya Yekitiya Demokrat-PYD) զենք մատակարարելու խնդրին:
Թուրքական «ihlas» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս հայտարարությունը վարչապետ Դավութօղլուն արել է թուրքական առաջատար թերթերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Դավութօղլուն, նշելով, որ PYD-ի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև տարբերություն չկա, ասել է. «Գուցե 5-6 ամիս առաջ PYD-ի և PKK-ի մեջ տարբերություն դնելը ինչ-որ իմաստ կարող էր ունենալ, բայց հիմա դա անիմաստ է»:
Վարչապետը նաև ընդգծել է, որ եթե PYD-ն Թուրքիայի դեմ որևէ գործողություն իրականացնի, ապա նրանց հետ կվարվեն այնպես, ինչպես «Իսլամական պետության» և PKK-ի հետ:
Խոսելով PYD-ին զենք մատակարարելու հարցի շուրջ՝ Դավութօղլուն ասել է, որ այն ժամանակ, երբ դեռ PKK-ն Թուրքիայում հարձակումներ չէր իրականացնում, դաշնակից երկրները PYD-ին ԻՊ-ի դեմ օգտագործելու ցանկությունը կարող էին կյանքի կոչել: Սակայն, ինչպես նշում է Դավութօղլուն, դաշնակից երկրները PYD-ին օգնություն ցուցաբերեցին անգամ այն ժամանակ, երբ, PKK-ն հարձակվեց Թուրքիայի վրա:
«Այն միջոցները, որոնք ձեռնարկել էինք Հյուսիսային Իրաքում, կանենք նաև Սիրիայում, եթե PKK-ին և PYD-ին զենք-զինամթերք մատակարարվի՝ անկախ այն բանից, թե ովքեր կլինեն մատակարարողները»,- հավելել է Դավութօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
«Ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա, Թուրքիան լավ օր չի տեսնի»:
Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |