Հասարակական09:18, 15 Հոկտեմբեր 2015
Թուրքիայի բնակչության 67.8 տոկոսի առողջությունը լավ կամ շատ լավ է
«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը» (OECD) հրապարակել է իր «Hows life- Ինչպիսին է կյանքը- 2015» հաշվետվությունը: Ինչպես հայտնում է թուրքական «gercekgundem.com» լրատվակայքը, ըստ հաշվետվության՝ Թուրքիայի բնակչության 12.7 տոկոսը բնակարաններում չունի սեփական սանհանգույց, այս ցուցանիշը OECD-ի միջին ցուցանիշի համեմատ շատ ցածր է: Նշվում է, որ Ռուսաստանում այս ցուցանիշը կազմում է 16 տոկոս:
Թուրքիայի բնակչության միայն 2 տոկոսն է մատնված երկարատև գործազրկության, այս առումով Թուրքիան համապատասխանում և նույնիսկ գերազանցում է OECD միջին ցուցանիշին (2.6 տոկոս): Բայց երկարաժամկետ գործազուրկ մնալու ռիսկը Թուրքիայում չափազանց մեծ է, իսկ բնակչության 40.9 տոկոսը մշտապես ստիպված է աշխատել երկար ժամեր շարունակ, OECD-ի միջինացված ցուցանիշը այս առումով կազմում է 12.5 տոկոս:
Թուրքիայի բնակչության 67.8 տոկոսի առողջությունը լավ կամ շատ լավ է: Այս ցուցանիշը ևս բավական մոտ է OECD–ի սահմանած միջին միավորին: Նշվում է նաև, որ Թուրքիայի բնակչության 86.1 տոկոսը համոզված է, որ դժվար իրավիճակում հայտնվելիս կարող է հույս դնել մտերիմների ու բարեկամների վրա: OECD –ը այս առումով սահմանած միջին ցուցանիշը 88 տոկոս է:
«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» երկրների շարքում ամենամեծ մասնակցությունը ընտրություններին գրանցվում է հենց Թուրքիայում, սակայն դա ավելի շատ բացատրվում է ընտրություններին պարտադիր մասնակցելու անհրաժեշտությամբ:
Թուրքիայի բնակիչների 25-34 տարիքային խմբում բարձրագույն կրթություն ունեցողները 2013թ. դրությամբ կազմել են 47.7 տոկոս: Ընդ որում, Թուրքիայի համար այս ցուցանիշը 2000թ. 27.7 տոկոս էր: Այնինչ OECD–ի միջինացված տվյալների համաձայն՝ տվյալ տարիքային խմբի մասնագիտական կրթվածության մակարդակը պետք է կազմի 83.6 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |