Տարածաշրջան11:55, 16 Հոկտեմբեր 2015
1 թուրք ոստիկան է զոհվել Շըրնաքում տեղի ունեցած բախման ժամանակ

Թուրքիայի Շըրնաք նահանգում ոստիկանական ուժերի և ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) երիտասարդական թև հանդիսացող «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով 1 թուրք ոստիկան է զոհվել, ևս մեկը` վիրավորվել:
Բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանական ստորաբաժանումները սկսել են հողով լցնել YDG-H-ականների կողմից Շըրնաք քաղաքի թաղամասերից մեկում փորված խրամատները: Չնայած ոստիկանության ձեռնարկած ուժեղացված անվտանգության միջոցառումներին, այդ թվում` դեպքի վայրի հարակից շենքերի կտուրներին դիրքավորած դիպուկահարներին` YDG-H-ականները կարողացել են բախման մեջ մտնել ոստիկանների հետ` մարդկային կորուստ պատճառելով վերջիններին:
Բախումները շարունակվել են տևական ժամանակ և ուղեկցվել զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն ռումբերի պայթյուններով:
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շըրնաքի 3 պատգամավորներ բախումները դադարեցնելու նպատակով ցանկացել են մոտենալ դեպքի վայրին, սակայն ոստիկանությունը չի թույլատրել:
Թուրքական «Hurriyet» թերթի կայքի հաղորդմամբ` քաղաքում լայնամասշտաբ գործողություն սկսելու նպատակով մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր են ուղարկվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
«Ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա, Թուրքիան լավ օր չի տեսնի»:
Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |