Միջազգային11:53, 16 Հոկտեմբեր 2015
Թուրքիան ԵՄ-ից 3 միլիարդ եվրո է պահանջել փախստականների հոսքը վերահսկելու դիմաց

Սիրիացի փախստականների հարցով Բրյուսելում կայացած Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների ու կառավարությունների խորհրդաժողովից հետո համաձայնության է ձեռք բերվել այդ հարցում Թուրքիայի հետ համագործակցության ծրագիրի շուրջ:
Թուրքական «Mynet» լրատվական կայքը հայտնում է, որ սիրիացի փախստականների հոսքը վերահսկելու դիմաց Թուրքիան ԵՄ-ից պահանջել է 3 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն, Թուրքիայի քաղաքացիների համար Շենգենյան գոտու մուտքի արտոնագրերի գործընթացի դյուրացում և առաջընթաց եվրաանդամակցության բանակցություններում:
ԵՄ ղեկավարների գագաթնաժողովից հետո արված հայտարարության մեջ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայնտել է, որ Թուրքիայից Եվրոպա անցնող փախստականների հոսքը վերահսկելու հարցում գործողությունների ծրագրի շուրջ համաձայնության գալը մեծ քայլ է:
Սակայն, ինչպես գրում է թուրքական աղբյուրը, հստակ տեղեկություններ չկան, թե այդ գործողությունների ծրագրի շրջանակներում ինչ չափով են բավարարվել Թուրքիայի պայմանները:
Իսկ ահա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում առաջընթաց կլինի:
Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական օգնությանը, ապա Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը տեղեկացրել է, որ օգնության ընդհանուր գումարի շուրջ թուրք պաշտոնյաների հետ բանակցությունները առաջիկայում շարունակվելու են:
Յունկերը, խոսելով մուտքի արտոնագրի գործընթացի հեշտացման մասին, ասել է, որ ԵՄ-ն այդ հարցում աշխատանքները կարագացնի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |