Ցեղասպանություն07:46, 19 Հոկտեմբեր 2015
Դավութօղլու. «1915-ի դեպքերը Եվրոպայում արդեն պետք է ակադեմիական մակարդակում քննարկեն»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
Ըստ թուրքական «haberciniz.biz» լրատվական կայքի` Դավութօղլուն մասնավորապես ասել է. «1915 թվականի դեպքերը տիկին Մերկելի հետ շատ ենք քննարկել, հատկապես այն ժամանակ, երբ այդ հարցը բարձրացվել էր Գերմանիայի խորհրդարանում էր: Հիմա հավատացած ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վերջին վճռից հետո այդ թեման Եվրոպայում այսուհետև պետք է քննարկվի առավելապես ակադեմիական մակարդակում: Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր դիրքորոշումն առ այն, որ Թուրքիան այդ տեսանկյունից պատրաստ է աջակցել ամեն տեսակ պատմական հանձնաժողովների աշխատանքներին, որոնցում ներառված կլինեն նաև գերմանացի պատմաբանները»:
Թուրքիայի վարչապետը, ընդգծելով, որ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան և Գերմանիան միասին են գործել, ասել է, որ իրենք միշտ կարևորել են գերամանացի պատմաբանների մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծումը, որի տրամադրության տակ կդրվեն նաև թուրքական արխիվները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |