Տնտեսական11:08, 19 Հոկտեմբեր 2015
Թուրքիան Վրաստանի հետ սահմանին նոր անցակետ է բացել

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայում տեղի է ունեցել թուրք-վրացական նոր, թվով 3-րդ սահմանային անցակետի՝ Չըլդըր/Աքթաշ-Կարծախի պաշտոնական բացումը:
Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի` բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի առևտրի և մաքսային գործերի նախարար Ջենափ Աշչըն, Արդահանի նահանգապետ Ահմեթ Դենիզը, «Թուրքիայի պալատների և բորսաների միության» (TOBB) նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն և այլ պաշտոնատար անձինք: Վրացական կողմից մասնակիցների թվում է եղել Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:
Նախարար Աշչըն ներկաներին ասել է, որ այդ անցակետի միջոցով Վրաստանից դեպի Ադրբեջան ճանապարհը կրճատվում է շուրջ 200 կիլոմետրով:
Նոր անցակետի բացումը նպատակ ունի աշխուժացնել առևտուրը և մեծացնել 2 երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |