Միջազգային11:41, 19 Հոկտեմբեր 2015
Կիպրոսը դեմ է ԵՄ-Թուրքիա բանակցությունների վերսկսմանը

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Յաննիս Կասուլիդեսը հայտարարել է, որ Կիպրոսը չի կարող հավանություն տալ Թուրքիայի՝ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսմանը:
Կիպրոսի արտգործնախարարը նման մոտեցում հիմնավորել է այն բանով, որ բանակցությունների սառեցմանը հանգեցրած պատճառները դեռևս չեն վերացվել և քանի դեռ առկա իրավիճակը շարունակվում է, ապա բանակցությունների վերասկսմանը չեն կարող տալ համաձայնություն: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Beserhaber» լրատվական կայքը:
ԵՄ անդամակացության բանակցությունների վերսկսման հարցն օրակարգ է եկել Բրյուսելում կայացած Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների ու կառավարությունների խորհրդաժողովից հետո, երբ համաձայնություն էր ձեռք բերվել փախստականների հարցում Թուրքիայի հետ համագործակցության ծրագիրի շուրջ: Թուրքիան համագործակցության համար մի շարք պայմաններ էր առաջ քաշել, այդ թվում առաջընթաց եվրաանդամակցության բանակցություններում:
Բանակցությունների վերսկսման հարցը եղել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Թուրքիա կատարած այցի օրակարգում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման արդյունքների մասին Մերկելն ասել է. «Եկանք այն ընդհանուր եզրակացության, որ Թուրքիայի և Եվրամիության միջև պետք է ավելի սերտ ու ինտենսիվ համագործակցություն ձևավորել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |