Քաղաքական09:53, 19 Հոկտեմբեր 2015
Վիճակագրական կազմակերպությունների կանխատեսումները Թուրքիայում կայանալիք ընտրություններից առաջ
Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որին ընդառաջ վիճակագրական ուսումնասիրություններով զբաղվող կազմակերպությունները սկսել են հրապարակել իրենց կանխատեսումները:
Իշխանամետ «Sabah» պարբերականը իր ընթերցողներին ներկայացրել է «PollMark» հետազոտական կազմակերպության սոցհարցման արդյունքները, որոնք մյուս ընկերությունների համեմատ ավելի բարձր են գնահատել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) հնարավորությունները:
«PollMark» հետազոտական կազմակերպությունը հարցում է անցկացրել Թուրքիայի 26 նահանգում, 5184 մարդու մասնակցությամբ: Ըստ սոցհարցման տվյալների՝ ԱԶԿ-ն կստանա քվեների 43.9%-ը, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ)՝ 25.4 %, գորշ գայլերի քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ)՝ 14.8%, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) 12.3 %-ը: Նշվում է, որ ԱԶԿ-ի ձայները աճել են հիմնականում ԱՇԿ-ի ընտրողների հաշվին: Ըստ այս կազմակերպության անցկացրած սոցհարցման տվյալների՝ հարցվածների 52 տոկոսը կարծում է, որ երկրում քաղաքական և տնտեսական կայունության նախապայմանը միակուսակցական կառավարումն է: Իսկ 38.8%-ը այս տեսակետը չի կիսում:
Մեկ այլ թուրքական լրատվական կայք «Haberler.com»-ը հրապարակել է «KONDA» և «ANDY-AR» վիճակագրական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունների տվյալները:
KONDA-ի տվյալներ՝
ԱԶԿ՝41.8%
ԺՀԿ՝ 21.8%
ԱՇԿ՝ 14.8%
ԺԴԿ՝ 12.6%
Այլ՝ 3.8%
KONDA-ի տնօրեն Բեքիր Աղըրդըրի կարծիքով նոյեմբերի 1-ից հետո պատկերը նույնը կլինի, ինչ առաջին ընտրությունների ժամանակ՝ հունիսի 7-ին, եթե, իհարկե, մասնակցության ցուցանիշը ցածր չլինի: Աղղըրդըրը նշել է, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ ընտրողներն իրենց ընտրությունը կատարում են ոչ թե 4 կուսակցությունների, այլ 2 բլոկների միջև՝ ԱԶԿ-ԱՇԿ և ԺԴԿ-ԺՀԿ:
« ANDY-AR »-ի իրականացրած հարցման արդյունքները այսպիսին են՝
ԱԶԿ՝41.9%
ԺՀԿ՝ 25.8%
ԱՇԿ՝ 16.0%
ԺԴԿ՝ 10.7%
ԱՅԼ՝ 5.6%
«ANDY-AR»-ի տնօրեն Ֆարուք Աջարը մատնանշել է, այն քաղաքական գործիչներին, որոնց հեղինակությունը բարձրացել է: Ըստ այդմ՝ Դավութօղլուի և Քըլըչդարօղլուի վարկանիշը բարձրացել է, իսկ ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելիինը նվազել է: Աջարը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը կազդի ընտրությունների արդյունքների վրա, ասել է, որ դեռևս սպառիչ պատասխան չի կարող տալ, քանի որ այդ դեպքից հետո ընկերությունը ուսումնասիրություններ չի արել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |