Իրավական08:51, 20 Հոկտեմբեր 2015
«PKK-ն ահաբեկչական կազմակերպություն չէ» ասելու համար ձերբակալվել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախագահը
Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախագահ Թահիր Էլչին, ով CNN Türk-ի եթերում հայտարարել էր, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) ահաբեկչական կազմակերպություն չէ, այս գիշեր ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից:
Թուրքիայում թեժ քննարկումների առիթ դարձած այդ հայտարարությունից հետո Էլչիի նկատմամբ գործ էր հարուցել Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանային դատախազությունը և ձերբակալման որոշում կայացնելու պահանջով դիմել նույն շրջանի դատարանին:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` ձերբակալման մասին դատարանի կայացրած որոշումից հետո Էլչին Դիարբեքիրում ձերբակալվել է և այսօր առավոտյան տեղափոխվել Ստամբուլ: Նրա դեմ առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանք:
Թուրքիայի փաստաբանական պալատն այս կապակցությամբ տարածած հայտարարության մեջ Թահիր Էլչիի ձերբակալությունը հակաօրինական քայլ է որակել:
Հիշեցնենք, որ CNN Türk-ի «Անկողմնակալ տարածաշրջան» հաղորդմանը մասնակող Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախագահ Թահիր Էլչին եթերից ասել էր. «PKK-ն ահաբեկչական կազմակերպություն չէ: Եթե նույնիսկ նրա որոշ գործողություններ ահաբեկչական են որակվում, միևնույնն է, PKK-ն զինված քաղաքական շարժում է: Քաղաքական պահանջներ ունեցող և հասարակության լուրջ աջակցությունը վայելող շարժում է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |