Իրավական13:46, 20 Հոկտեմբեր 2015
Հերթական դատավճիռը Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և հաղորդավարուհի, դերասանուհի ու գեղեցկության մրցույթների մասնակից Դեֆնե Սամյելիին վիրավորելու համար Սեմիհ Քուրդուզ անունով մեղադրյալը 1 տարի 15 օր ժամկետով ազատազրկման է դատապարտվել: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` դատական գործը հարուցվել էր Էրդողանի և Քուրդուզի առանձին-առանձին բողոքների հիման վրա, սակայն ավելի ուշ դրանք ներառվել էին մեկ ընդհանուր դատական գործընթացի մեջ:
Ստամբուլի հանրապետական դատախազության կազմած մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ մեղադրյալ Սեմիհ Քուրդուզը 2014 թվականին իր հիմնած կայքում կողք կողքի տեղադրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դեֆնե Սամյելիի լուսանկարները, որոնց ներքևում գրած գրություններով վիրավորել է վերջիններին:
Կասկածյալ Քուրդուզն իր խոսքում ասել է, որ իր արաքով որևէ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել` նշելով, որ այդ մասին տեղեկացրել է նաև մեղադրող կողմերին:
Դատարանն ավելի ուշ որոշում է կայացրել Քուրդուզի նկատմամբ կիրառվելիք 1 տարի 15 օր ազատազրկումը փոխարինել 5 տարվա փորձաշրջանով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |