Քաղաքական08:17, 21 Հոկտեմբեր 2015
Դեմիրթաշ. «ԺԴԿ-ն բաց կլինի կոալիցիա կազմելու բանակցությունների առաջ»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-ՀԴՊ) համանախագահ Սելլահաթին Դեմիրթաշը հայատարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է ընգրկվել մի կառավարության մեջ, որի մաս կկազմի նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ):
Դեմիրթաշը նոյեմբերի 1-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ հարցազրույց է տվել թուրքական «Cumhuriyet» թերթին:
Հարցին, թե արդյոք ընտրություններից հետո քրդական հարցի խաղաղ լուծման գործընթացը կվերականգնվի, Դեմիրթաշն ասել է, որ խաղաղության կողմնակիցները պետք է քվեարկեն քրդական հարցի լուծման գործընթացն առաջ բերած կուսկացությունների օգտին, իսկ պատերազմի կողմնակիցները իրենց ձայնը կտան պատերազմ ցանկացող կուսակցություններին: Իսկ վերջիններս, ըստ Դեմիրթաշի, ԱԶԿ-ն և «Ազգայնական շարժում կուսակցություն» (MHP-ԱՇԿ) են: «Թուրքիայի հասարակությունը, եթե ցանկանում է խաղաղության հաստատման հարցում իր դիրքորոշումը հայտնել, ապա պետք է հեռու մնա ԱԶԿ-ԱՇԿ-ի պատերազմական բլոկից»,- շեշտել է Դեմիրթաշը:
Խոսելով կառավարություն կազմելու գերադասելի տարբերակի մասին՝ Դեմիրթաշը նախապատվությունը տվել է կոալցիոն կառավարությանը՝ ասելով, որ լավագույն այլընտրանքը հենց կոալիցիան է: Ըստ Դեմիրթաշի՝ Թուրքիայի համար սպառնալիք կլինի, եթե անգամ ԺԴԿ-ն միանձնյա գա իշխանության ղեկին: «Նորմալ երկրում միակուսակցական իշխանությունն անհանգստություն չի կարող առաջացնել: Դա նաև ժողովրդավարության սկզբունքներից է: Բայց ԱԶԿ-ն իր այդ առավելությունն օգտագործում է հասարակության մնացած հատվածին ճնշելու համար: Այժմ մի իշխանություն ունենք, որն իր այդ ուժը շահագործում է և իր օգտին չքվեարկողներին թշնամու պես է վերաբերվում»:
Հարցին, թե նոյեմբերի 1-ի ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն ձևավորելու անհրաժեշտության դեպքում, ԺԴԿ-ն որ կուսակցությունների հետ կոալիցիա կկազմի, Դեմիրթաշն ասել է, որ այդ հարցն ընտրություններից հետո պետք է քննարկել: Քրդամետ կուսակցության առաջնորդը, ի սկզբանե բացառելով ԱՇԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, ասել է, որ ընտրություններից հետո պատրաստ են այդ հարցի շուրջ բանակցել թե՛ ԱԶԿ-ի թե՛ ԺՀԿ-ի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |