Տարածաշրջան07:36, 21 Հոկտեմբեր 2015
Հանդիպել են Կիպրոսի հայ ազգային խորհրդի և թուրքական կուսակցության ներկայացուցիչները

Կիպրոսի Հայ ազգային խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության «Միացյալ Կիպրոս կուսակցության» (ՄԿԿ-BKP) ղեկավարության հետ: Ըստ թուրքական «gundemkibris.com» լրատվական կայքի` հայկական պատվիրակությունը ղեկավարել է Հայ ազգային խորհրդի նախագահ, «Կիպրահայեր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը, իսկ թուրքական կողմից մասնակցել են ՄԿԿ նախագահ Իզզեթ Իզջանը և կուսակցության այլ ներկայացուցիչները:
Հանդիպմանը ՄԿԿ նախագահ Իզջանը նշելով, որ առաջին անգամ է հանդիպում Հայ ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ, ասել է, որ կարևորում է վերջիններիս ջանքերը Կիպրոսի թուրքերի հետ երկխոսություն սկսելու հարցում:
Իզջանը նախ շնորհակալություն է հայտնել Հայ ազգային խորհրդի ներկայացուցիչներին այցի համար, ապա հավելել, որ պատրաստակամ են հանուն Կիպրոսի ապագայի միասնաբար աշխատել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ըստ թուրքական կուսակցության նախագահի՝ ապագայում ստեղծվելիք «Դաշնային Կիպրոսի» ղեկավարման հարցում հայերը ևս պետք է իրենց դերն ունենան:
Սիմոն Այնեջյանն էլ նշել է, որ իրենց նախաձեռնած հանդիպումը տեղի է ունեցել Հայ ազգային խորհրդի` Կիպրոսի հունական և թուրքական քաղաքական կազմակերպությունների հետ սկսած հանդիպումների շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
«Ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա, Թուրքիան լավ օր չի տեսնի»:
Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |