Իրավական10:52, 22 Հոկտեմբեր 2015
Թուրք ընդդիմադիր պատգամավորներ .«Թուրքիան ԻՊ-ին քիմիական զենք է տրամադրել»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչներն առաջ են քաշել վարկածը, ըստ որի, Թուրքիան «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական կազմակերպությանը տրամադրել է քիմիական զենք:
Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org.tr» լրատվակայքը տեղեկացնում է, որ նշյալ կուսակցության ստամբուլյան պատգամավորներ Էրեն Էրդեմն ու Ալի Շեքերը այդ թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիս են հրավիրել:
Ասուլիսի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները նշել են, որ որպես քիմիական զենք օգտագործվող թունավոր զարին գազի արտադրության համար անհրաժեշտ քիմիական բաղադրիչները Սիրիա են ուղարկվել Թուրքիայից: Ըստ նրանց՝ այդ նյութերը Թուրքիայից պահանջվել են թուրք գործարարների միջոցով, իսկ դրանց տեղափոխումը Սիրիա իրականացվել է Թուրքիայի հետախուզական և անվտանգության ուժերի աջակցությամբ:
Ալի Շեքերը տեղեկացրել է նաև, որ Թուրքիայում քիմիական զենքի արտադրության ու Սիրիա տեղափոխելու հարցով Ադանայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |