Տարածաշրջան06:55, 22 Հոկտեմբեր 2015
Հաքքարիում քուրդ զինյալները գրոհել են տեղի ոստիկանական բաժանմունքը

Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանի ոստիկանական բաժանմունքի շենքի դիմաց պայթուցիկ նյութով բեռնված մեքենա են պայթեցրել:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` PKK-ի զինյալները նախ պայթեցրել են մեքենան, ապա կրակահերթի տակ պահել ոստիկանական բաժանմունքի շենքը: Ոստիկանները կարողացել են պատասխան կրակ բացել, ինչի հետևանքով կարճատև բախում է տեղի ունեցել:
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել, սակայն զգալի չափով ավերվել է ոստիկանության բաժանմունքի շենքը:
Հարձակումից հետո Շեմդինլիի իրավապահները սկսել են գործողություններ՝ հայտնաբերելու դեպքի վայրից հեռացած գրոհայիններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
«Ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա, Թուրքիան լավ օր չի տեսնի»:
Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |