Տարածաշրջան07:17, 22 Հոկտեմբեր 2015
Թուրք քարոզիչ. «Հիմա թուրքական բանակը պատերազմում է հրեաների ու հայերի դեմ, գերմանացիների և հույների դեմ»

Թուրք իսլամագետ և քարոզիչ Ահմեթ Մահմուդ Ունլուն «Vahdet» թերթում հրապարակած իր հոդվածում մեղադրել է քրիստոնյա աշխարհին՝ ահաբեկչություն տարածելու մեջ: Ունլուն մասնավորապես գրել է. «Այս պահին թուրքական բանակը պատերազմում է հրեաների ու հայերի դեմ: Պատերազմում է նաև գերմանացիների և հույների դեմ: Այսինքն ողջ աշխարհի դեմ է պատերազմում: Ունլուն կարծիք է հայտնել, թե ահաբեկչություններն իրականում կազմակերպվում են «անհավատների» (ոչ մուսուլմանների) նյութական միջոցներով և իրագործվում հենց նրանց մարդկանց կողմից:
Քարոզիչը մահմեդականներին կոչ է արել միավորվել և պայքարել հանուն Ալլահի՝ ընդդեմ ոչ մուսուլմանների: Հակառակ դեպքում, ըստ նրա, եթե քրիստոնյաները հաղթանակ տանեն, ապա կմասնատեն Թուրքիան, կարգելեն ազանը, կարգելեն նամազը:
Միջանկյալ նշենք, որ «ազան»-ը իսլամում աղոթքի հրավերն է, իսկ «նամազ»-ը մահմեդականների ծիսական աղոթքն է:
Իսլամի քարոզիչը կրկնել է թուրքական կողմից հատկապես վերջերս դիտավորությամբ շրջանառվող այն վարկածը, թե «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամներն իրականում քուրդ չեն և անգամ ընդհանրապես մուսուլման չեն:
«PKK-ականներին սպանում են, հետո պարզվում է, որ անգլիացի է: Մյուսի մոտ խաչ են հայտնաբերում: Մեկ ուրիշը, պարզվում է, թլպատված չէ: Այդպես է լինում. քանի որ սրանք մուսուլման քրդեր չեն: Քրդերն ի՞նչ կապ ունեն: Այս ամենի հետևում անհավատների ծրագիրն է թաքնված»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
«Ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա, Թուրքիան լավ օր չի տեսնի»:
Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |