Տնտեսական07:51, 23 Հոկտեմբեր 2015
Թուրքիայում էլեկտրաէներգիան կարող է 37 տոկոսով թանկանալ

Թուրքական «Sabancı Holding» ընկերության էներգետիկ խմբի ղեկավար Մեհմեթ Գյոչմենը գնահատել է Թուրքիայի էներգետիկայի ոլորտում առկա իրավիճակը, ներկայացրել ոլորտում հնարավոր զարգացումներն ու իրենց ծրագրերը:
Ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի՝ Գյոչմենն ընդգծել է, որ այս ոլորտում մեծ դեր ունի միջազգային շուկայում նավթի գնի անկումը, գնային ճնշումներն ու անորոշությունը: Նա նաև նշել է, որ էներգետիկայի ոլորտում խաչաձև սուբսիդիա է կիրառվում՝ ի օգուտ արդյունաբերության. արդյունաբերողները էլեկտարէներգիան սպառում են 17, իսկ բնակիչները՝ 31 ղուրուշ գնով:
Ըստ Գյոչմենի՝ եթե այդ սկզբունքը շարունակի գործել՝ համակարգը փլուզման եզրին կհայտնվի: Ավելին, դա կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտության, ինչի հետևանքով քաղաքացիները ստիպված կլինեն 37 տոկոսով ավելի թանկ վճարել սպառվող էլեկտրաէներգիայի դիմաց:
Գյոչմենը տեղեկացրել է, որ վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայի էներգետիկայի ոլորտում 64 մլն ներդրում է կատարվել: Դրանից 10-11 մլն դոլարը, այսինքն գրեթե 40 տոկոսը, տրամադրվել է իրենց ընկերության սեփական միջոցներից: Ըստ Գյոչմենի՝ ներկայումս ապահովվող 2.500Մգվ հզորությունը կարող է առաջիկա տարվա ընթացքում հասցվել 3.700Մգվ–ի՝ 2016թ. ակնկալվող ներդրումների շնորհիվ: «Մեր նպատակն արդեն ոչ թե հզորացումն է, այլ արդյունավետությունն ու տեխնոլոգիաները», - եզրափակել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |