Իրավական13:50, 26 Հոկտեմբեր 2015
Թուրքիայում PKK-ն ահաբեկչական չհամարող փաստաբանին 7.5 տարվա ազատազրկում է սպառնում
Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) ոչ ահաբեկչական անվանած Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախագահ Թահիր Էլչիին 1.5-ից 7.5 տարի ազատազրկում է սպառնում:
Ըստ BBC-ի թուրքական ծառայության` դատարանը Էլչիի վերաբերյալ կազմված այս մեղադրական եզրակացությունն ընդունել-չընդունելու մասով 15 օրվա ընթացքում որոշում կկայացնի:
Թուրքիայում թեժ քննարկումների առիթ դարձած այդ հայտարարությունից հետո Էլչիի նկատմամբ գործ էր հարուցել Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանային դատախազությունը և ձերբակալման որոշում կայացնելու պահանջով դիմել նույն շրջանի դատարանին:
Օրեր առաջ Էլչին ձերբակալվել էր, այնուհետև երկրից չբացակայելու մասին ստորագրություն տալուց հետո բաց թողնվել:
Հիշեցնենք, որ CNN Türk-ի «Անկողմնակալ տարածաշրջան» հաղորդմանը մասնակող Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախագահ Թահիր Էլչին եթերից ասել էր. «PKK-ն ահաբեկչական կազմակերպություն չէ: Եթե նույնիսկ նրա որոշ գործողություններ ահաբեկչական են որակվում, միևնույնն է, PKK-ն զինված քաղաքական շարժում է: Քաղաքական պահանջներ ունեցող և հասարակության լուրջ աջակցությունը վայելող շարժում է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |