Տնտեսական08:34, 26 Հոկտեմբեր 2015
Թուրք պատգամավորի պնդմամբ՝ SOCAR-ի հետ պայմանագիրը Թուրքիային 10 մլրդ դոլարի վնաս է բերել

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Թուրքիայի մասնաճյուղի նախագահ Քենան Յավուզը ներկայացել է կազմակերպության գործունեությունը և իրականացրած նախագծերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականը:
Յավուզը նշել է, որ Թուրքիայում 20 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացնում՝ ընդգծելով, որ դրանք տարածաշրջանի ամենախոշոր նախագծերն են: Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ Թուրքիան 2001 թվականից սկսած «BOTAŞ» ընկերության միջոցով Ադրբեջանից 38 մլրդ խմ գազ է գնել:
«Նշված ծավալի գազի դիմաց Ադրբեջանի ստացած գումարը 10 մլրդ դոլարից քիչ է եղել: Ուստի պնդումները, թե Թուրքիան 10 միլիարդ դոլարի կորուստ է ունեցել, հակասում է մաթեմատիկայի կանոններին»,- ասել է SOCAR-ի Թուրքիայի ներկայացուցիչը:
Յավուզը, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի միջև գազի առքուվաճառքի պայմաններին՝ ասել է, որ 2001 թվականին կնքված պայամանգրի համաձայն՝ BOTAŞ-ը միշտ ամենաէժան գազը Ադրբեջանից է գնել և դրանում կարելի է համոզվել այլ երկրների վճարած գումարների հետ համեմատելով:
Տեղեկացնենք, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Այքութ Էրդողդուն ներկայացրել էր Թուրքիային վնաս բերած պայմանագրերի ցանկը: Այդ ցանկում ընդդիմադիր պատգամավորը ներառել է նաև 2001 թվականին Ադրբեջանի հետ կնքված պայմանագիրը: Ըստ Էրդողդուի՝ պայմանագրի պայմանները փոխվել էին Թուրքիայի շահերին հակառակ, որի պատճառով Թուրքիան ստիպված է եղել 1.4 մլրդ դոլար վճարել 1.5 տարվա ընթացքում առաջացած գնային տարբերության համար: Էրդողդուի պնդմամբ՝ քանի որ պայմանագիրը կնքվել է 20 տարի ժամկետով, Թուրքիան 10 միլիարդ դոլարի չափ վնաս է կրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |