Իրավական12:20, 26 Հոկտեմբեր 2015
Հրանտ Դինքի սպանության գործով 25 թուրք պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել
Պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ հարուցված քրգործի քննության շրջանակներում մեղադրանք է առաջադրվել է 25 պաշտոնյայի նկատմամբ՝ վերջիններիս դատելու պահանջով:
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ դատախազ Գյոքալփ Քյոքչուի կազմած մեղադրական եզրակացությունն արդեն ուղարկվել է Ստամբուլի գլխավոր դատախազություն:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ 20-25 տարվա ազատազրկում է պահանջվել Էնգին Դինչի, Ռեշեթ Ալթայի և Ահմեթ Իլհան Գյուլերի համար: Էնգին Դինչը եղել է Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի պետը, իսկ ներկայումս զբաղեցնում է հետախուզական վարչության պետի պաշտոնը: Ռեշեթ Ալթայը տվյալ ժամանակաշրջանում Տրապիզոնի նահանգային ոստիկանության պետն է եղել, իսկ Ահմեթ Իլհան Գյուլերը՝ Ստամբուլի նահանգային ոստիկանության հետախուզության վարչության պետը: Վերջիններս մեղադրվում են «կանխամտածված սպանությանն օժանդակելու» մեջ՝ համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի:
Նույն մեղադրական եզրակացությամբ Թուրքիայի քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի հիմքով, այսինքն «կանխամտածված սպանության» մեղադրանքով, ցմահ ազատազրկման պահանջ է ներկայացվել ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքի և C բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի նկատմամբ:
Իսկ Ստամբուլի նահանգի նախկին ոստիկանապետ Ջերահեթթին Ջերրահին ու հետախուզության նախկին պետ Սաբրի Ուզունին ներկայացվել է «պաշտոնեական դիրքի չարաշահման» մեղադրանք:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 9 տարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |