Միջազգային10:42, 26 Հոկտեմբեր 2015
Թուրքական մամուլ. Մալդիվների փոխնախագահը սերտ կապեր է ունեցել հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչների հետ

Ձերբակալվել է Մալդիվյան Հանրապետության փոխնախագահ Ահմեթ Աբիդինը, որը մեղադրվում է նախագահ Աբդուլլա Յամինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ:
Փոխխանագահի ձերբակալությանը անդրադարձել է նաև թուրքական «Ajansalperen» լրատվական կայքը, պնդելով նաև, որ Մալդիվների փոխնախագահը կապ է ունեցած եղել հանցագործ աշխարհի հայազգի ներկայացուցիչներ «Արթուր եղբայրների»՝ Արթուր Սարգսյանի և Արթուր Մարգարյանի հետ: Նրանց կապի մասին հայտնի է դարձել մի լուսանկարի շնորհիվ, որն արվել էր 2013 թվականին տեղի ունեցած ավտոարշավի ժամանակ: Կայքը նշում է, որ այդ ժամանակ Աբիդինը Մալդիվների զբոսաշրջության նախարարն է եղել:
Փոխնախագահը լուսանկարի ի հայտ գալուց հետո հերքել է լուրերը, թե անձնական հարաբերություններ ունի Սարգսյանի և Մարգարյանի հետ: Նա հայտնել է, որ այդ երկուսն իրեն դիմել են ժամկետնանց վիզայի խնդիրը լուծելու համար, ինքն էլ որպես Զբոսաշրջության նախարար օգնել է նրանց: Ըստ Աբիդինի՝ ինքը «Արթուր եղբայրների» հետ ծանոթացել է ավտոարշավի ժամանակ և տեղյակ չի եղել նրան հանցավոր գործունեության մասին:
Ըստ թուրքական կայքի՝ հայ «եղբայրները» Քենիայի դեպքերից հետո հայտնվել էին Մալդիվներում և կապեր էին հաստատել Ահմեթ Աբիդինի և Պաշտպանության նախարար Մուհամմեդ Նազիմի հետ: Եղբայրների Մալդիվներում գտնվելու հարցը անգամ քննարկվել է խորհրդարանում: Մի շարք պատգամավորներ հայտարարել են, որ «Արթուր եղբայրները» վտանգ են ներկայացնում Մալդիվյան Հանրապետության համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |