Հասարակական09:27, 27 Հոկտեմբեր 2015
Թուրքիայի հանրային ռադիո-հեռուստատեսությունն ընդդիմադիրներին քիչ եթերաժամանակ է տրամադրում
Թուրքիայի ռադիո-հեռուստատեսություն գերագույն խորհրդում (RTÜK) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ներկայացուցիչ Էրսին Օնգելը ներկայացրել է, թե Թուրքիայի հանրային ռադիո-հեռուստատեսությունը (TRT) որքան եթերաժամանակ է տրամադրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և մրցապայքարի մեջ գտնվող կուսակցություններին:
Թուրքական «Hürriyet» թերթը գրում է, որ Օնգելի ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին 25 օրվա ընթացքում TRT-ն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ) տրամադրել է 30 ժամ, նախագահ Էրդողանին՝ 29 ժամ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ)՝ 5 ժամ: Մեկ այլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ) եթերում եղել 1 ժամ 10 րոպե, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ ընդամենը 18 րոպե:
Ուղիղ եթերում ստացած ժամանաքանակով քրդամետ կուսակցությունը կրկին հետնապահ է: Այսպես, 12 հեռուստաալիք, որոնց շարքում և TRT-ն, միասին վերցրած 138 ժամ ուղիղ եթերով հեռարձակել են Էրդողանի ելույթները, 238 ժամ տրամադրել են ԱԶԿ-ին, 21 ժամ՝ ԺՀԿ-ին, և 6 ժամ ԺԴԿ-ին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ՝ 2014-ի օգոստոսին, TRT-ի՝ ժամաքանակ տրամադրելու խտրական մոտեցման մասին բարձրաձայնել էր ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: TRT-ն նախագահական ընտրութունների ժամանակ Էրդողանին տրամադրել էր 8 ժամ 2 րոպե, ԺՀԿ-ի և ԱՇԿ-ի ընդհանուր թեկնածու Էքմելեդին Իհսանօղլուն ստացել էր 2 ժամ 53 րոպե ժամանակ, իսկ Դեմիրթաշը՝ 1 ժամ 24 րոպե:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |