Իրավական08:53, 27 Հոկտեմբեր 2015
Թուրք գրողը դատապարտվել է Էրդողանին Twitter-ում վիրավորելու մեղադրանքով

Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ, գրող Նաիմ Յալչըների դեմ հետաքննություն է սկսվել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով:
Թուրքական «Demokrathaber.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Անկարայի առաջին ատյանի քրեական դատարանը Յալչըներին դատապարտել է 14 ամիս և 17 օր ազատազրկման, քանի որ նա Twitter-ում Էրդողանի հասցեին վիրավորական գրառում է կատարել: Նշյալ հրապարակման բովանդակության մասին, սակայն, որևէ տեղեկություն չի հաղորդվում:
Մեկնաբանությամբ հանդես եկած Յալչըներն ասել է. «Բանտերով չեք կարող վախեցնել այն մարդկանց, որոնք հանուն իրենց երկրի պատրաստ են իրենց կյանքը տալ: Մենք այն մարդիկ ենք, ովքեր իրենց կյանքն ու ունեցվածքը ներդրել են՝ հանուն երկրի զարգացման և աշխարհի այլ երկրների հետ մրցունակության մեծացման: Մեզ համար դրանից ավելի նվիրական արժեք չի կարող լինել: Իհարկե, միանգամայն ակնհայտ է, որ տվյալ դեպքում ընդունված որոշումներն ամբողջությամբ քաղաքական են»:
Ըստ աղբյուրի՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանք է առաջադրվել նաև Էսքիշեհիրի Անադոլու համալսարանի ուսանողներ Յուսուֆ Սամի Օզթենին և Չաղլա Սաֆյուրեքին: Վերջիններս մեղադրվում են համալսարանում «Բռնապետները գահընկեց են արվում փողոցներում» բովանդակությամբ պաստառ տեղադրելու համար:
Նշվում է, որ ուսանողների հանդեպ հարուցված գործով առաջին լսումների ժամանակ նրանց չի տրվել անգամ պաշտպանության իրավունք: Դատարանի որոշման այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |