Իրավական12:58, 27 Հոկտեմբեր 2015
Թուրքիան գազի սակագնի զեղչի հարցով Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել

Թուրքիան, ռուսական գազի սակագնի զեղչի տրամադրման հարցում Ռուսաստանի հետ վերջնական համաձայնության չգալով, դիմել է միջազգային արբիտրաժային դատարան:
Թուրքական «Hurriyet» թերթի կայքը մեջբերել է թուրքական կողմի էներգետիկ պատասխանատուներից մեկի` «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը. «Ռուսական Գազպրոմի հետ որոշ ժամանակ շարունակվում էր բանակցությունները, սակայն դրանք չտվեցին սպասվող արդյունքները: Այժմ արբիտրաժային դատարան դիմում է ներկայացվել, կարծում եմ այնտեղ որոշում կկայացվի»:
Աղբյուրը հիշեցրել է, որ դեռևս 2014-ի դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր Թուրքիային գազի լրացուցիչ ծավալ տրամադրելու, ինչպես նաև 2015-ի հունվարի 1-ից սկսած թուրքական կողմին տրամադրվելիք գազի գնի 6 տոկոսանոց զեղչի մասին: Պուտինն ավելացրել էր նաև, որ այս թեմայով բանակցությունները կշարունակվեն:
Նշվում է, որ չնայած այս ամենին` մինչ այս պահը վերջնական համաձայնագիր դեռ չի ստորագրվել: Եվ Թուրքիան ռուսական գազը գնում է առանց զեղչերի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |