Տնտեսական09:34, 27 Հոկտեմբեր 2015
Թուրքիայի ռազմական արտահանման ծավալներն աճել են՝ հասնելով 1մլրդ 647մլն դոլարի

Թուրքիայի 2014թ ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանումը կազմել է 1մլրդ 647մլն դոլար: Մինչդեռ 2002 թվականին Թուրքիայի ռազմական արտահանման արժեքը կազմել էր ընդհամենը 60մլն դոլար:
Թուրքական «ahaber» լրատվամիջոցը շեշետում է, որ Թուրքիան այժմ ոչ միայն իր համար է արտադրում ռազմապաշտպանական համակարգեր և այլ զինտեխնիկա, այլև դրանք կարողանում է արտահանել:
Ըստ աղբյուրի բերած տվյալների` Թուրքիան սեփական արտադրության անվավոր զրահապատ մեքենաներ է արտահանում, այնպիսի երկրներ ինչպիսիք են Մալայզիա, Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), Սաուդյան Արաբիա, Ադրբեջան, Բահրեյն, Ալժիր:
Բացի դրանից Թուրքիան ռացիաներ և կրակային մի շարք համակարգեր է արտահանում Հորդանան, Ինդոնեզիա, Պակիստան և ԱՄԷ:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք արտադրվել են «Amfibi» ռազմանավերը, որոնք իրականացնում են հարձակողական գործողություններ: Իսկ ահաբեկչության դեմ պայքարում գործի են դրվել «ATAK» տեսակի ռազմական ուղղաթիռներ: Հետախուզության ոլորտում օգտագործվում են «ANKA» տեսակի անօդաչու թռչող սարքեր: Կարևոր ձեռք բերում է համարվում նաև «MİLGEM» տեսակի նավերի արտադրությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |