Իրավական13:09, 28 Հոկտեմբեր 2015
Գլխավոր դատախազությունը պարզել է Անկարայի ահաբեկչական պայթյունների նպատակը

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը, հիմնվելով ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների վրա, հայտնել է, թե ինչ նպատակ են ունեցել հոկտեմբերի 10-ին Անկարայում 102 մարդու կյանք խլած պայթյունները:
Թուրքական իշխանամետ «sabah» թերթը գրում է, որ, ըստ դատախազության եզրակացության, այդ պայթյունների նպատակը եղել է նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները սաբոտաժի ենթարկել ու խաթարել քաղաքական կայունությունը երկրում:
Ահաբեկչական գործողությունը մեկ այլ նպատակն էլ է հետապնդել. նմանատիպ գործողությունները տարածելով ամբողջ երկրում՝ հետաձգել նոյեմբերի 1-ի ընտրությունները: Նշվում է, որ պայթյունի հեղինակերը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից հանձնարարություն ստանալով, ծրագրել էին Թուրքիայի ամբողջ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |