Հասարակական09:15, 28 Հոկտեմբեր 2015
Արև Միրաքյան. «Այսուհետև ամեն վայր վերածելու ենք «Քամփ Արմեն»-ի»
Նախօրեին հայտի դարձավ, որ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի ամառային ճամբարը վերադարձվել է հայկական համայնքին: «Քամփ Արմեն» անունով հայտնի շինությունը, որը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը, ապօրինաբար խլվել էր հայ համայնքի ձեռքից: Ճամբարը վերադարձնելու համար պայքարող մի խումբ երիտասարդներ արդեն 175 օր շուրջօրյա հերթապահություն էին անցկացնում այնտեղ: Նրանցից մեկը` Արև Միրաքյանը, իրենց հաղթական պայքարի մասին զրուցեց Ermenihabr.am-ի հետ:
Արևը հայտնեց, որ այն պահից, ինչ իրենք սկսել են հերթապահություն անցկացնել ճամբարում և պահանջել վերադարձնել շինությունը, ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը ներկայացրել է իրենց պահանջը հակառակ կողմին: Շուրջ 6 ամիս տևած բանակցությունների արդյունքում հանձնաժողովին հաջողվել է հաղթանակ տանել:
Կիսելով հաղթանակի բերկրանքը՝ Արևը ասաց. «Այդ լուրն ինձ երջանկացրեց, վերջիվերջո պայքարի արդյունքում հասանք հաղթանակի: Սա բոլորիս հաղթանակն է: Երկար ժամանակ է` լավ լուրեր լսելու կարիք ունեինք: Այսուհետև պայքարելու ենք ամեն տեղի համար, ամեն վայր վերածելու ենք «Քամփ Արմեն»-ի»:
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել էՀայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքականիշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից:
2015 մայիսի 6-ի ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել: Հոկտեմբերի 27-ին, երբ ճամբարը վերադարձվեց հայ համայնքին, լրացավ ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահության 175-րդ օրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |