Իրավական07:17, 28 Հոկտեմբեր 2015
ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Ստամբուլում ձերբակալվել է 21 հոգի

Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության հատուկջոկատայինները «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունենալու կասկածանքով Ստամբուլում ձերբակալել են 21 հոգու:
Ոստիկանական վերոհիշյալ օպերացիան, ըստ թուրքական «sondakika» լրատվամիջոցի, կազմակերպվել է վաղ առավոտյան Ստամբուլի Սուլթանբեյլի, Փենդիք և Ումրանիյե թաղամասերում:
Ձերբակալված 21 հոգուց 7-ը անչափահասներ են: Վերջիններիս տեղափոխել են անչափահասների բաժանմունք: Այժմ պարզվում են գործի հանգամանքները:
Ոստիկանական նշյալ օպերացիայում ներգրավված է եղել նաև 1 ուղղաթիռ՝ իրավապահներին օդային աջակցություն ցուցաբերել նպատակով: Ոստիկաններին հաջողվել է առգրավել մի շարք թվայնացված փաստաթղթեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |