Իրավական08:05, 28 Հոկտեմբեր 2015
Թուրքական իշխանություններն ուժով հսկողության տակ են առնում ընդդիմադիր մեդիա հոլդինգը
Դատարանի որոշմամբ թուրքական ընդդիմադիր «Koza İpek» լրատվական հոլդինգի ղեկավար կազմը փոխարինվում է իշխանությունների կողմից նշանակված հոգաբարձուներով: Այդպիսով հոլդինգի կառավարումն անցնում է պետությանը: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ:
Դատարանի որոշումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքական ու հասարակական գործիչներ:
Դատարանի այդ որոշումը Թուրքիայում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: Հոլդինգի շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանությունը ջրաշիթեր ու արցունքաբեր գազ է կիրառել:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` շուրջօրյա ցույց անցկացնող ցուցարաներին ցրել են առավոտյան ժամը 07:00-ին: Բողոքարարների մի մասը բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ:
Ցուցարարներին ցրելու ժամանակ ոստիկանները դեպքի վայրից ուղիղ եթեր հեռարձակող հեռուստաընկերություններին ուժով ստիպել են դադարեցնել ուղիղ հեռարձակումը: Ոստիկանները նաև կոտրել են լրատվական հոլդինգի շենքի մուտքի դուռն ու ներխուժել շենք: Հաղորդվում է, որ ոստիկանները փակել են նաև փողոցի մուտքերը և ժամանակ առ ժամանակ միջամտում են բողոքի ակցիային:
«Koza İpek» հոլդինգն իր կազմում ներառում է 22 կազմակերպություն, որնց թվում են «Millet» և «Bugün» թերթերը «Kanaltürk» և «Bugün TV» հեռուստաալիքները: Վերջինս, օրինակ, ամիսներ առաջ հրապարակել էր նյութեր, որոնք ապացուցում էին Թուրքիայի իշխանության օգնությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
Նշենք, որ Թուրքիայում որևէ բաժնետիրական ընկերության վրա դատարանի կողմից հոգաբարձուներ է նշանակվում այն դեպքում, երբ բաժնետերերի միջև առաջացած անհամաձայնությունների արդյունքում ընկերությունը ենթակա չի լինում հետագա շահագործման կամ այն դեպքում երբ կազմակերպությունը (ղեկավարությունը) կասկածվում է ծանր հանցագործության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |