Քաղաքական13:12, 28 Հոկտեմբեր 2015
Քուրդ կուսակցապետը` Դավութօղլուին. «Ամեն թռչնի միս չէ, որ կարելի է ուտել, անցան այդ օրերը»
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կուսակցության կազմակերպած համերաշխության ընթրիքին ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` Սիրիայի քրդական ուժերին (PYD) հարվածելու մասին հայտարարությանը:
Ըստ թուրքական «Mynet.com» լրատվական կայքի` Դեմիրթաշը մասնավորապես ասել է. «Տեսեք` դեռահաս ստաժյոր վարչապետն ինչ է ասում` «PYD-ին (Ժողովրդավարական միություն կուսակցության - ԺՄԿ) 2 անգամ հարվածել ենք, կրկին կհարվածենք»: Բա ասում էիք` Քոբանիին աջակցություն եք ցույց տալու: Ամեն ինչ կարգավորելու փոխարեն տեսեք, թե ինչեր են ի հայտ գալիս: Հեյ Դավութօղլու, ամեն թռչնի միս չէ, որ կարելի է ուտել: Անցան այդ օրերը: Եփրատի հյուսիսը վկայականով քեզ պատկանող հո՞ղ է: PYD-ն կուզի, արևմուտք կգնա, կուզի` արևելք: Այնտեղ (Սիրիայի հյուսիսային մասը-EH) քուրդ ժողովուրդն է ապրում, այդ հողերում էլ Քուրդիստանն է: Դժվար ե՞ս հասկանում: Քրդերն ազատ շրջում են Քուրդիստանում: Քեզանի՞ց պետք թույլտվություն վերցնեն: Այս հարյուրամյակում ամենակարևոր բանը, որ պետք է անես քրդերի ձեռքը սեղմելն է»:
Հիշեցնենք, որ թուրքական «ATV» հեռուստաալիքին հյուրընկալված վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ իրենց զինված ուժերը 2 անգամ հարվածել են Սիրիայի հյուսիսում ամենաազդեցիկ քաղաքական ուժը հանդիսացող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) դիրքերին:
Նշենք նաև, որ Թուրքիայի իշխանությունները PYD-ին իր ռազմական թևի` YPG–ի հետ միասին բազմիցս մեղադրել են Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ազդեցության տակ լինելու մեջ: Թուրքական իշխանությունները հիվանդագին են արձագանքում Սիրիայի հյուսիսում քրդական քաղաքական հոսանքների գրանցած հաջողություններին, որոնք կարող են ճանապարհ բացել այդ հատվածում քրդական ինքնավարության համար: Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում թույլ տալ Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի անմիջական հարևանությամբ, քրդական ինքնավարության ստեղծումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |