Միջազգային07:30, 29 Հոկտեմբեր 2015
Բելգիայի վարչապետ. «Թուրքիան շա՜տ, շա՜տ հեռու է ԵՄ անդամակցությունից»

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հայտարարել է, որ ինքը պաշտպանում է այն տեսակետը, որը նախատեսում է Եվրամիության (ԵՄ) լիիրավ անդամության փոխարեն Թուրքիայի հետ արտոնյալ պայմաններով համագործակցություն զարգացնել:
Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` նախօրեին ֆրանսիական «TV5 Monde» հեռուստաընկերությանը հյուրընկալված Շարլ Միշելն առաջին անգամ հստակ կերպով դեմ է արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Բելգիայի վարչապետն ասել է, որ Թուրքիան շա՜տ, շա՜տ հեռու է ԵՄ անդամակցության համար առաջադրված պահանջները բավարարելուց:
Նշվում է, որ նախկինում Բելգիան ավելի մեղմ քաղաքականություն էր վարում այդ հարցում` հայտարարելով, որ Թուրքիան կարող է ԵՄ անդամ դառնալ, եթե բավարարի առաջադրվող պայմանները:
Միշելը, նշելով, որ աջակցում է Թուրքիայի հետ համագործակցության խորացմանը, ասել է. «Մենք պատրաստ ենք, առանց անդամակցության թեմային անդրադառնալու, Թուրքիայի հետ միասին քննարկել այնպիսի բարդ հարցեր, ինչպիսիք են անվտանգության և փախստականների հոսքի վերահսկողության խնդիրներ»:
Վերջինս նաև ավելացրել է, որ ինքը շատ լավ հասկանում է, որ Թուրքիայի իշխանություններն իրենց շահերն ու օրակարգն ունեն, սակայն ԵՄ-ն էլ իր շահերն ու արժեքներն է պաշտպանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |