Ցեղասպանություն08:52, 29 Հոկտեմբեր 2015
Փերինչեքի կուսակիցը պատասխանել է Ջորջ Քլունիի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը
Իր հայատյացությամբ հայտնի թուրք քաղաքական գործչի՝ Դողու Փերինչեքի ղեկավարած, «Vatan» (Հայրենիք) կուսակցությունն արձագանքել է աշխարահռչակ դերասան Ջորջ Քլունի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը: Քլունին Հարավային Կալիֆորնիայի հանրային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ անթույլատրելի էր համարել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը:
«Vatan» կուսակցության միջազգային հարաբերությունների բյուրոյի անդամ Օնուր Սինան Գյուզալթանը, արձագանքելով Քլունիի այս խոսքերին, հանդես է եկել գրավոր հայտարարությամբ: Նշել է, որ Քլունիին պետք է բացատրել իրավաբանության և կինոյի միջև եղած տարբերությունը: «Հայկական սփյուռքը, չկարողանալով ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայոց ցեղասպանության պնդումների ժխտումը, որպես վերջին միջոց հույսը դրել է Հոլիվուդի վրա»-ասել է Փերինչեքի փաստաբանը:
Փերինչեքի կուսակիցը Քլունիների ընտանիքն անվանել է խաղալիք, որն օգտագործում են 1915 թվականին տեղի ունեցածը ուռճացնելու համար: Գյուզալթանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատերազմներում կրած պարտությունները հոլիվուդյան ֆիլմերի միջոցով որպես հաղթանակ է ներկայացնում, մատուցում, իսկ Քլունիի հայտարարությունը ցույց է տալիս, որ «հայկական սփյուռքը և Վաշինգտոնում նրանց ղեկավարները նույն մեթոդն են կիրառում»:
«Ճշմարտությունը մեկն է, և 1000 սուտ էլ խոսեն, 1000 ֆիլմ էլ նկարեն, այն չի փոխվի: Որքան էլ ֆիլմ նկարահանեն և հայտարարություններ անեն, միևնույն է, պարտվել են: ՄԻԵԴ-ն իր որոշմամբ ամբողջ աշխարհին հայտարարեց իրականությունը, որ 1915-ի դեպքերը չի կարելի բնորոշել որպես ցեղասպանություն»,- հավելել է Գյուզալթանը:
Հայտարարության վերջում շեշտվում է այն միտքը, որ ո՛չ Սփյուռքը, ո՛չ էլ վաշինգտոնյան պարոններն այնքան ուժ չունեն, որպեսզի կարողանան հայերին և թուրքերին կրկին թշնամացնել:
Քլունիի հայտարարությանն անդրադարձել է նաև «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միության» ղեկավար Սավաշ Էղիլմեզը: Վերջինս հայտնել է, թե Քլունիի կողմնապահությունը պարզ է, քանի որ նրա կինը՝ Ամալ Քլունին, հայկական սփյուռքի փաստաբաններից է: Ըստ Էղիլմեզի՝ Քլունին ցեղասպանության մասին հայտարարություն անելիս երկու նպատակ է հետապնդել.
1. Նա ձգտում է, որ հայկական սփյուռքն իր նոր ֆիլմերը հովանավորի:
2. Ցանկանում է, որ հետագայում սփյուռքի իրավական գործընթացներում իր կինը ներգրավվի որպես փաստաբան:
Էղիլմեզը տեղեկացրել է նաև, որ Քլունիին իրենց միության անունից նամակ է ուղարկվել, որում ներկայացնում են Հայկական հարցին վերաբերող փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտելու համար` ենթարկելով նրան ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Շվեյցարիայի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը և չէին բեկանել կայացված դատավճիռը: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանի իրավասու պալատը դատավճիռ էր կայացրել, ըստ որի շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Ամիսներ անց շվեյցարական կողմը դիմեց ՄԻԵԴ՝ Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով:
Սույն թվականի հունվարի 28-ին ՄԻԵԴ Գերագույն պալատում քննվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը: Դատավարությանը որպես երրորդ կողմ ներգրավված էին Հայաստանը և Թուրքիան: Հայաստանի շահերը ներկայացնում էր իրավապաշտպանների բարձրակարգ խումբ՝ Ամալ Քլունիի մասնակցությամբ։
Հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ Գերագույն պալատը դատավորների 10 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, վճռեց, որ խախտվել է թուրք գործիչ Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |