Իրավական08:37, 29 Հոկտեմբեր 2015
Դիարբեքիրում 2 երեխայի դեմ դատական գործ է բացվել Էրդողանի պաստառը պոկելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարով մեծադիր պաստառը Դիարբեքիրում ցուցափեղկից պոկելու համար երկու երեխայի դեմ դատական գործ է բացվել: Թուրքական «ntv» լրատվամիջոցի հաղորդմամբ` նրանցից մեկը 12 տարեկան է, իսկ մյուսը՝ 13:
Բերման ենթարկված երեխաները մեղադրվում են Էրդողանին վիրավորանք հասցնելու մեջ: Նրանց սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում: Նշվում է, որ երեխաները ընդունել են իրենց հանցանքը: Միաժամանակ նրանք նշել են, որ պաստառը պոկել են մի կոշկակարին վաճառելու մտադրությամբ: Նրանց փաստաբանն էլ իր հերթին նշել է, որ հնարավոր է երեխաները չեն իմացել, թե ով պատկերված եղել պաստառին:
Օրինախախտ համարվող անչափահասներն այժմ գտնվում են իրավապահ մարմինների հսկողության տակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |