Գիտակրթական11:36, 29 Հոկտեմբեր 2015
Թուրքական իշխանությունները փակել են 1 շաբաթ առաջ բացված քրդական դպրոցը

Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին շրջանում ընդամենը 1 շաբաթ առաջ բացված Ահմեթ Բայհանի անվան քրդերեն ուսուցմամբ դպրոցը, պետական իշխանությունների կողմից փակվել է: Ինչպես հաղորդում է թուրքական ընդդիմադիր «posta» լրատվականը, դպրոցը փակվել է Թուրքիայի կրթության նախարարության նահանգային վարչության հրահանգով: Իսկ որպես դպրոցի փակման պատճառ նշվել է այն փաստարկը, թե կրթօջախը բացվել է առանց համապատասխան թույլտվության:
Նշյալ դպրոցը բացվել էր «Կրթության և գիտության աշխատողների արհմիության» (Eğitim-Sen) Նուսայբինի մասնաճյուղի և «Խոսիր քրդերեն» (Kürdi-Der) միության ջանքերով: Արհմիության Նուսայբինի մասնաճյուղի ղեկավար Քադրի Բայսալը կատարվածը որակել է որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում, ինչն ըստ էության ուղղված է մայրենի լեզվի (տվյալ դեպքում քրդերենի-խմբ.) դեմ:
Դպրոցի տնօրինությունը փակման գործընթացն արգելելու հույսով դիմել է ոստիկանություն, բայց ապարդյուն: Կրթության նախարարության նահանգային վարչության աշխատակիցները դադարեցրել են դպրոցի աշխատանքները և կապարակնիք դնելով հեռացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |