Տարածաշրջան13:16, 29 Հոկտեմբեր 2015
Թուրքիան հրապարակել է իր համար վտանգավոր և իր կողմից որոնվող ահաբեկիչների ցուցակը

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Թուրքիայի կողմից հետախուզվող ահաբեկչների անվանացանկը: Նախարարության պաշտոնական կայքում հրապարակված ցուցակում ընդգրկվել են իսլամական հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ Ֆեթուլահ Գյուլենը, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) ղեկավար կազմի անդամներ: Բացի դրանից ցուցակում ներառված են նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբկչական կազմակերպության որոշ անդամներ: Վերջիններիս շարքում կա նաև ադրբեջանցի մի կին՝ Ուլքար Մամեդովա:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, վտանգավորության աստիճանը հաշվի առնելով, որոնվող այդ անձանց դասակարգել է՝ ըստ կարմիր, կապույտ, կանաչ, նարնջագույն և մոխրագույն ցուցակների: Ամենավտանգավորը համարվում են կարմիր ցուցակի անդամները: Ուշագրավ է, որ Անկարան քուրդ զինյալներին ավելի վտանգավոր է համարում, քան «ԻՊ»-ի ահաբեկիչներին, քանի որ քրդերի հիմնական մասին ներառել է կարմիր ցուցակում, իսկ ԻՊ-ականներին՝ կապույտ և մյուս ցուցակներում:
Կարմիր ցուցակ
Ֆեթթուլահ Գյուլեն
Ջեմիլ Բայըք (ՔԲԿ,ՔՀՄ)
Մուրադ Քարայըլան (ՔԲԿ,ՔՀՄ)
Մուստաֆա Քարասու (ՔԲԿ,ՔՀՄ)
Դուրան Քալքան (ՔԲԿ,ՔՀՄ) և այլն
Կապույտ ցուցակ
Շերիֆ Բաշբողա (ՔԲԿ-ՔՀՄ)
Ֆարուք Էրդեմիր (ՔԲԿ,ՔՀՄ)
Ջելալ Քայա (ՔԲԿ,ՔՀՄ)
Իբրահիմ Չոբան (ՔԲԿ,ՔՀՄ)
Ուլքար Մամեդովա (ԻՊ) և այլն
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
DEM կուսակցությունն այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն տերմինը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |