Տարածաշրջան13:22, 30 Հոկտեմբեր 2015
Էրդողանը Սիրիայում քրդերին հարվածելու մասին. «Դա նախազգուշացում էր»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է, թե ինչու է Թուրքիայի ԶՈՒ-ն հարվածներ հասցրել Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (քրդերեն՝ Partiya Yekitiya Demokrat-PYD): Թուրքական «Ulusalkanal» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանն նշել է, որ դա նախազգուշացում էր PYD-ին, որը ցանկանում էր անցնել Եփրատը:
«Չենք ցանկանում, որ այն ինչ տեղի է ունեցել Հյուսիսային Իրաքում, Հյուսիսային Սիրիայում էլ լինի: PYD-ն ցանկացել է Եփրատը անցնել, սակայն մեր զինվորները օդային գործողություն իրականացնելով, դա թույլ չեն տվել: Սա զգուշացում էր, և Թուրքիան դրա համար որևէ մեկից թույլտվություն ստանալու կարիք չունի»,- հավելել է Էրդողանը:
Թուրքական կայքը ընդգծելով, որ Թուրքիան հարվածելով PYD-ին, մեծացնում է լարվածությունը Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում, գրում է, որ Էրդողանի հայտարարությանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենը: Նա նշել է, որ Թուրքիան ուզում է վերահսկել ԱՄՆ-ի և PYD-ի հարաբերությունները, և դա այժմ երկու երկրների առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկն է:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հոկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ իրենց զինված ուժերը 2 անգամ հարվածել են Սիրիայի հյուսիսում ամենաազդեցիկ քաղաքական ուժը հանդիսացող քրդական PYD-ի դիրքերին:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները PYD-ին իր ռազմական թևի` YPG–ի հետ միասին բազմիցս մեղադրել են Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ազդեցության տակ լինելու մեջ: Թուրքական իշխանությունները հիվանդագին են արձագանքում Սիրիայի հյուսիսում քրդական քաղաքական հոսանքների գրանցած հաջողություններին, որոնք կարող են ճանապարհ բացել այդ հատվածում քրդական ինքնավարության համար: Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում թույլ տալ Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի անմիջական հարևանությամբ, քրդական ինքնավարության ստեղծումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |