Տարածաշրջան10:13, 30 Հոկտեմբեր 2015
Yenisafak: Գյուլենականները և PKK-ականները 2009-ից սկսած հանդիպել են 6 անգամ
Գյուլենական համայնքի ներկայացուցիչները սկսած 2009 թվականից 6 անգամ հանդիպել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամների հետ: Այս մասին գրում է «Yenisafak» թերթը, տեղեկացնելով, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել, երբ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցություների արձանագրությունները հայտնվել են մամուլում: Գյուլենական համայնքի ներկայացուցիչ Հյուսիսային Իրաքի իմամ Թալիփ Բյույուքի հրավերով Էրբիլ քաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP-ԽԺԿ) ներկայացուցիչները և Քանդիլի ՔԲԿ-ի ղեկավարները:
Ըստ թերթի՝ այդ հանդիպմանը ԽԺԿ-ի կողմից մասնակցել է Ահմեթ Թյուրքը, Այսել Թուղլուքը, Ալթան Թանը, Ջեմալ Ջոշքունը, PKK-ի կողմից Սաբրի Օքը, Մուստաֆա Քարասուն, գյուլենական համայնքի կողմից բացի Թալիփ Բյույուքից, հանդիպմանը մասնակցել են Ջեմալ Բուլութը և մի լրագրող:
2-րդ հանդիպումը տեղի է ունեցել առաջինից 46 օր հետո, 3-րդը՝ տեղի է ունեցել Եվրոպայում, 4-րդը և 5-րդը՝ կրկին Էրբիլում:
Թերթը գրում է, որ գյուլենական համայնքը PKK-ի վստահությունը շահելու համար վերջին հանդիպման ժամանակ կառույցին է փոխանցել «Քուրդիստանի համայնքների միության» դեմ իրականացված գործողությունների ժամանակ ձերբակալված, այնուհետև վկաների պաշտպանության ծրագրի մեջ ներգրավված անձանց տվյալները: Նշվում է, որ այդ մարդիկ, որոնց տվյալները փոխանցվել էին PKK-ին, վերջինի և «Քուրդիստանի համայնքների միության» մասին կարևոր տեղեկություններ հայտնել իշխանություններին: Ինչպես տեղեկացնում է իշխանամետ «Sabah» պարբերականը, ՔԲԿ-ն այդ անձանց վերացրել է:
Բացի այս, նշվում է, որ գյուլենական համայքը հոգացել է ՔԲԿ-ի ղեկավարների բուժման ծախսերը:
«Sabah»-ի տեղեկացմամբ գյուլենական համայնքը ՔԲԿ-ին 25 միլիոն դոլարի օգնություն է ցուցաբերել:
Նշենք, որ գյուլենական կոչվող իսլամական վերոնշյալ շարժումը (համայնք) գլխավորում է ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը: Շարժումն ունի հարյուրավոր դպրոցներ աշխարհի բազմաթիվ մահմեդական երկրներում: Այդ դպրոցները ինչպես համայնքի գաղափարների տարածման հիմնական օջախն են, այնպես էլ վերջինիս եկամուտների ապահովման աղբյուրն են:
Գյուլենականները համարվել են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական հենարանը մինչև 2013 թվականի դեկտեմբերի 17-ը, երբ Թուրքիայում իրկանացված հակակոռուպցիոն խոշոր օպերացիան ի ցույց դրեց իշխանությունների և գյուլենական համայքնի միջև առկա հակամարտությունը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսութուն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |