Ցեղասպանություն07:28, 30 Հոկտեմբեր 2015
Պարագվայի սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։ Այս մասին տեղեկացնող «yerkirmedia.am» կայքը, վկայակոչելով ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հայտնում է, որ բանաձևն ընդունվել է միաձայն։
Հրապարկված հռչակագրում, (բնօրինակը` ստորև) Պարագվայի սենատն արձանագրում է, որ «Ճանաչում է հայ Ժողովրդի ցեղասպանությունը, որն իրագործվել է 1915-23 թվականներին Օսմանյան Կայսրությունում, և ոգեկոչում է 100-րդ տարելիցը՝ իբրև մարդկության դեմ կատարված ոճիր»։
Փաստաթուղթը ստորագրել են Սենատի անդամները։ Սենատի որոշման մանրամասները Լատինական Ամերիկայից հեռախոսով փոխանցել է Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ, «Սոցինտերնում» ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը։
Նշենք, որ Հարավային Ամերիկյայի երկրներից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Վենեսուելան, Արգենտինան, Ուրուգվայը, ինչպես նաև աշխարհամասի այլ երկրների բազմաթիվ քաղաքներ և նահանգներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |