Միջազգային07:13, 31 Հոկտեմբեր 2015
ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիայում մամուլի վրա գործադրվող ճնշումների կապակցությամբ

ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) դիտորդական խմբի մամուլի խոսնակ «Շվեդիայի լիբերալիստական կուսակցության» պատգամավոր Մարգարետա Սեդարֆելտը Թուրքիայում ընտրություններից առաջ հեռուստաալիքների ու թերթերի դեմ սկսված արշավը համարել է խիստ մտահոգիչ:
Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` եվրոպացի պաշտոնյան հայտնել է, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի հանդիպում է ունեցել նաև օրերս պետության կառավարման տակ վերցված «Bugün» թերթի և «Kanaltürk» հեռուստաընկերության ղեկավարությունների հետ:
Սեդարֆելտը նշել է, որ իրենք անհանգիստ են առաջիկա օրերին սպասվող հնարավոր զարգացումների և ընդհանրապես Թուրքիայում մամուլի ապագայի համար:
«Առաջիկայում ևս շարունակելու եմ հետևել մամուլի բնագավառում Թուրքիայում տեղի ունենալիք զարգացումներին»,- ավելացրել է եվրոպացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ օրեր առաջ թուրքական ընդդիմադիր «Koza İpek» լրատվական հոլդինգի ղեկավար կազմը փոխարինվել է իշխանությունների կողմից նշանակված հոգաբարձուներով, որոնք ստանձնել են հոլդինգի կառավարումը:
«Koza İpek» հոլդինգն իր կազմում ներառում է 22 կազմակերպություն, որնց թվում են «Millet» և «Bugün» թերթերը «Kanaltürk» և «Bugün TV» հեռուստաալիքները: Վերջինս, օրինակ, ամիսներ առաջ հրապարակել էր նյութեր, որոնք ապացուցում էին Թուրքիայի իշխանության օգնությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
Նշենք, որ Թուրքիայում որևէ բաժնետիրական ընկերության վրա դատարանի կողմից հոգաբարձուներ է նշանակվում այն դեպքում, երբ բաժնետերերի միջև առաջացած անհամաձայնությունների արդյունքում ընկերությունը ենթակա չի լինում հետագա շահագործման կամ այն դեպքում երբ կազմակերպությունը (ղեկավարությունը) կասկածվում է ծանր հանցագործության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |