Հասարակական17:28, 01 Նոյեմբեր 2015
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները (ԹԱՐՄԱՑՎԱԾ)

Արդեն հրապարակվում են Թուրքիայի Հանրապետության 26-րդ գումարման խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:
Հայտնի է դարձել, որ ընտրություններին մասնակցել է 54 մլն 49 հզ 940 քվեարկության իրավունք ունեցող քաղաքացի: Առայժմ բացվել է քվեատուփերի 78 տոկոսը ու, նախնական արդյունքների համաձայն, ընտրապայքարի մեջ գտնվող ներքոնշյալ կուսակցությունները ստացել են տոկոսային հարաբերությամբ հետևյալ քանակի քվեներ:
Իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) – 49.05 տոկոս (310 պատգամավոր)
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP) – 25.55 տոկոս (135 պատգամավոր)
Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) – 12.21 տոկոս (45 պատգամավոր)
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP) – 10.71 տոկոս (60 պատգամավոր)
Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) միապալատ խորհրդարան է՝ կազմված 550 պատգամավորական աթոռից: Միակուսակցական կառավարություն կազմելու համար հավակնորդ քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ առնվազն 276 պատգամավոր:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն ստացել է 40.86 տոկոս (258 պատգամավոր) ու դա բավարարա չէր եղել միակուսակցական կառավարություն ձևավորելու համար:
02. 11. 2015
10:20
Թուրքական «Anadolu» գործակալության հայտնած ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նոր գումարման մեջլիսում
ԱԶԿ-ն կունենա 316,
ԺՀԿ-ն՝ 134,
ԺԴԿ-ն՝ 59,
ԱՇԿ-ն՝ 41 պատգամավոր
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |