Տարածաշրջան14:59, 01 Նոյեմբեր 2015
Թուրքիայում այսօր ուժեղացված ծառայություն է իրականացրել ոստիկանության ու ժանդարմերիայի 385.000 աշխատակից

Թուրքիայում այսօր տեղի ունենած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ուժեղացված ծառայություն են իրականացրել ոստիկանության ու ժանդարմերիայի 385.000 աշխատակիցներ: Ըստ թուրքական «Posta» թերթի կայքի` ներքին գործերի նախարարության ցուցումով չեղյալ է հայտարարվել բոլոր տեսակի հանրային միջոցառումների ու ակցիաների թույլտվությունները: Փակ են եղել զվարճանքի վայրերը, իսկ ռեստորաններում արգելվել է ալկոհոլային խմիչքների մատուցումը:
Նշվում է, որ քաղաքային վայրերում հսկողությունն իրականացվել է ոստիկանության, իսկ բնակավայրերից դուրս՝ ժանդարմերիայի կողմից: Ռիսկային հայտարարված շրջաններից քվեատուփերը տեղափոխվելու են զրահամեքենաներով և ուղղաթիռներով:
Հաղորդվում է, որ մեծաքանակ ուղղաթիռներ, զրահամեքենաներ ու ոստիկանական հատուկ տեխնիկա է ուղարկվել հիմնականում քրդերով բնակեցված հարավ-արևելյան շրջաններ:
Մյուս կողմից էլ շարունակվում են ընդդիմադիր կուսակցությունների մտահոգությունները քվեատուփերի անվտանգության և կատարվելիք ընտրակեղծիքների վերաբերյալ: Ընդդիմադիր կուսակցությունների անհանգստությունը կիսող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ էլ ջանքեր են գործադրում ընտրակեղծիքները կանխելու ուղղությամբ:
Վերոնշյալ թեմայով մեծ են հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) մտահոգությունները, որի բազմաթիվ ներկայացուցիչներ են ձերբակալվել այս օրերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
DEM կուսակցությունն այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն տերմինը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |