Միջազգային12:52, 02 Նոյեմբեր 2015
«Իսլամական պետությունը» ստանձնել է Թուրքիայում 2 լրագրողների սպանության պատասխանատվությունը

Թուրքիայի Շանլըուրֆա (պատմ. Ուրֆա) նահանգում սպանված սիրիական «Ayn Vatan» պարբերականի լրագրողների սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը:
Ըստ թուրքական «Haber Turk» թերթի կայքի` այդ մասին տեսանյութ է հրապարակել ԻՊ-ը, որում «Ayn Vatan» պարբերականի խմբագիր Իբրահիմ Աբդուլքադիրին մեղադրվել է «ԻՊ-ի դեմ քրիստոնյաների հետ դաշինք կազմելու մեջ»:
Նշվում է, որ 2 սիրիացի լրագրողների սպանության որոշումն ընդունվել է որպես ԻՊ-ի կենտրոն հայտնի սիրիական Ռաքքա քաղաքում և դեռևս 2 ամիս առաջ այդ նպատակով խումբ է ուղարկվել Թուրքիա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Շանլըուրֆա (պատմ. Ուրֆա) նահանգի Հալիլիյե շրջանի Աթաթուրք թաղամասի երկհարկանի տներից մեկում հայտնաբերվել էին երկու սիրիացի լրագրողների դիեր:
Լրագրողները սպանվել են պարանոցներին հասցված սուր կտրող-ծակող գործիքի վնասվածքներից: Նշվում է, որ երկու լրագրողներն էլ Սիրիայի Ռաքքա քաղաքի գրանցում ունեին:
Լրագրողների սպանության հետ կապված արդեն 7 հոգի բերման էր ենթարկվել թուրքական ոստիկանություն
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պետդեպին ուղարկած նամակում Գուս Բիլիրաքիսը և Բրեդ Շնայդերը գրել են, որ դա կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա ուղիղ բախման:

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |