Տարածաշրջան10:13, 02 Նոյեմբեր 2015
Թուրքիայի նորընտիր խորհրդարանում 3 հայ պատգամավորներն էլ պահպանել են իրենց տեղերը

Թուրքիայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական արդյունքների համաձայն` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ պատգամավորները հիմնականում վերընտրվել են: Ըստ «Agos»-ի` 3 տարբեր կուսակցություններից ընտրված մեկական հայ պատգամավորները ինչպես հունիսի 7-ի ընտրություններում, այնպես էլ այս անգամ անցել են նորընտիր խորհրդարան: Ստորև ներկայացնում ենք նրանց.
1. «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) առաջադրված և Ստամբուլի 3-րդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված Գարո Փայլանը գործունեությունը կշարունակի նաև Թուրքիայի 26-րդ գումարման խորհրդարանում:
2. Ստամբուլի «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP) Ստամբուլի 2-րդ ընտրատարածքի պատգամավոր Սելինա Դողանը ևս պահպանել է մանդատը:
3. Մարգար Եսայանը, ով հունիսի 7-ի ընտրություններին կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) Ստամբուլի 2-րդ ընտրատարածքի ցուցակում 12-րդն էր, այս անգամ զբաղեցնում էր նույն ցուցակի 14-րդ հորիզոնականը: Վերոնշյալ ընտրատարածքից ԱԶԿ-ից ընտրվել է 14 պատգամավոր:
Ասորի, գնչու և եզդի պատգամավորները ևս պահպանել են պատգամավորական մանդատները:
Ի դեպ, մեջլիսում իր տեղը չի կարողացել պահպանել ԺԴԿ-ից Իգդիրի ցուցակով առաջադրված ադրբեջանցի պատգամավոր Քըզնազ Թուրքելին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
DEM կուսակցությունն այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն տերմինը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |