Քաղաքական11:53, 02 Նոյեմբեր 2015
Milliyet. Ընդդիմադիր կուսակցության նախագահ Քըլըչդարօղլուին համոզել են հրաժարական չտալ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութուններից հետո ցանկացել է հրաժարական տալ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Milliyet» պարբերականը գրում է, որ Քըլըչդարօղլուն այդ մտքից հրաժարվել է կուսակցության ընտրական շտաբերի ներկայացուցիչների շնորհիվ, որոնք կուսակցության նախագահին համոզել են սպասել մինչև ԺՀԿ-ի համագումարը:
Ըստ թերթի՝ ԺՀԿ-ն չի կարողացել ավելի շատ ձայն հավաքել, քան նախորդ ընտրություններում, քանի որ կուսակցության ներսում լարված մթնոլորտ է եղել, իսկ Անկարայում տեղի ունեցած պայթյուններից հետո ակտիվ նախընտրական պայքարի մեջ չի մտել:
Կուսակցության համագումարը տեղի է ունենալու այս տարի: Համագումարի ժամանակ կընտրվի կուսակցության նոր նախագահ:
Հիշեցնենք, որ ԺՀԿ-ն նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների 24.95% քվեն, իսկ հունիսի 7-ի ընտրություններում ստացել է 25.31 % ձայն: Այս ցուցանիշով գլխավոր ընդիմադիր կուսակցությունը խորհրդարնում կստանա 132 պատգամավորական մանդատ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |