Քաղաքական07:29, 02 Նոյեմբեր 2015
«Գորշ գայլերի» կուսակցությունը Թուրքիայի 81 նահանգից 58-ում զրո է ստացել
Թուրքիայում 2015թ. նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ-MHP) երկրի 81 նահանգներից 58-ում ձայն չի հավաքել՝ գրանցելով 0 տոկոս:
Թուրքական «gercekgundem» լրատվակայքը այս կուսակցության պարտությունը կապում է կուսակցապետի հետ՝ ստեղծված իրավիճակը բնորոշելով. «Ընտրողները ոչ ասացին Բահչելիին»:
Այսպես, եթե 2015թ. հունիսի 7-ի ընտրություններում MHP-ն անցողիկ պատգամավոր չուներ երկրի 32 նահանգներում, ապա այժմ կորցրեց 58 նահանգ: Եթե նախկինում հավաքել էր 16.4 տոկոս ձայն, ապա այժմ հավաքել է ընդամենը 12.03 տոկոս ձայն: Եթե նախկին ընտրություններում ԱՇԿ-ին ձայն էր տվել 7մլն 519 հզ մարդ, ապա այս անգամ կորցրել է ավելի քան 2 մլն ձայն, ինչի արդյունքում կուսակցության պատգամավորների թիվը նախկին 80-ից նվազել է 41-ի: Նույնիսկ այն նահանգներում (թվով 9), որտեղ հունիսի 7-ին առաջին անգամ հաղթել էին MHP-ի առաջադրած թեկնածուները, այս այնգամ այդ նահանգներում ևս կուսակցությունը զրո է ստացել:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝
Իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) – 49.04 տոկոս (316 պատգամավոր)
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP) – 25.4 տոկոս (134 պատգամավոր)
Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) – 11.9 տոկոս (41 պատգամավոր)
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP) – 10.7 տոկոս (59 պատգամավոր)
Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) միապալատ խորհրդարան է՝ կազմված 550 պատգամավորական աթոռից: Միակուսակցական կառավարություն կազմելու համար հավակնորդ քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ առնվազն 276 պատգամավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |