Քաղաքական08:09, 02 Նոյեմբեր 2015
Մահչուփյան. «Այս իրավիճակում արդեն ոչ HDP-ն, ոչ էլ Օջալանը որպես դերակատար չեն դիտարկվի»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախկին խորհրդական և սյունակագիր, ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի Էթյեն Մահչուփյանը, «Al Jazeera Türk» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների` քրդական հարցի վրա ունենալիք հնարավար ազդեցության մասին:
Մահչուփյանը մասնավորապես նկատել է. «Չեմ կարծում, թե PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցության) հարցում հետքայլ կլինի: Իշխանությունները PKK-ի դեմ ունեցած ներկայիս կարծր դիրքորոշումը կպահեն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են բախումները, իսկ Սիրիայում իրավիճակը նույնն է մնում: PYD-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն») դեմ էլ նույն քաղաքականությունն է շարունակվելու: Մյուս կողմից էլ շատ փոքր է հավանականությունը, որ երկրի ներսում HDP-ն (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն») որպես դերակատար դիտարկվի»:
Պատասխանելով Օջալանի գործոնի մասին հարցին` Մահչուփյանը կարծիք է հայտնել, որ ո՛չ Օջալամը, ո՛չ էլ HDP-ն չեն կարող դեր ունենալ այնքան ժամանակ մինչև Թուրքիայի արտաքին քաղաքական դաշտում կայունություն չլինի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |