Քաղաքական10:40, 03 Նոյեմբեր 2015
Ռուսաստանն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին
Ռուսաստանն արձագանքել է խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) տարած հաղթանակին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է թուրք ժողովրդի կամքը և կողմ է Անկարայի հետ համագործակցության ընդլայնմանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sözcü» թերթի կայքը:
Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել երկու կողմի համար շահութաբեր համագործակցությունը:
«Մենք ծրագրում ենք գործընկերային հարաբերություններն ընդլայնելու նպատակով համատեղ աշխատել բոլոր բնագավառներում: Հույս ունենք, որ նման ցանկություն ունեն Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերը՝ գլխավորությամբ ընտրություններում հաղթած կուսակցության»,- նշել է Պեսկովը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահի՝ կլիմայական COP29-ի համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։
Էրդողանը մեկնել է Ռիո դե Ժաեյրո՝ մասնակցելու այնտեղ կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը մեկնել է Ռիո դե Ժաեյրո՝ մասնակցելու այնտեղ կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահի՝ կլիմայական COP29-ի համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |