Իրավական07:39, 03 Նոյեմբեր 2015
Հետընտրական Թուրքիայում սկսվել է ձերբակալությունների ալիք (թարմացված)
Թուրքական ոստիկանությունը երկրի 18 նահանգում իրականացրած համաժամանակյա գործողության ընթացքում «օրենքով սահմանված լիազորությունները չարաշահելու մեղադրանքով» 44 մարդ է ձերբակալել: Հաղորդվում է, որ ձերբակալվածների մեջ կան ոստիկանության և այլ պետական մարմինների բարձրաստիճան ծառայողներ, ինչպես նաև «զուգահեռ կառույցի» (Գյուլենական համայնք) անդամներ: Ձերբակալվածների մեջ է Իզմիր նահանգի նախկին ոստիկանապետը:
Ձերբակալության ենթակա անձանց ցուցակում, ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի, դեռ 13 հոգի կան, որ որպես կասկածյալներ որոնվում են: Նշվում է, որ N1 կասկածյալը գյուլենական շարժման առաջնորդ ամերիկաբնակ ֆեթուլլահ Գյուլենն է:
Ձերբակալությունները տեղի են ունեցել «Ռազմական գաղտնի փաստաթղթեր և տեղեկություններ պահելու» գործով բացված դատավարության շրջանակներում, որում ներգրավված մարդիկ մեղադրվում են ռազմական լրտեսության մեջ:
Դեռ 2013 թվականին սկսված այս դատավարության շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 357 անձի, որոնց շարքում կան նաև ժամկետային զինծառայողներ: Նոր հետաքննությունը սկսվել է վերջիններիս բողոքի արդյունքում:
Ձերբակալված 44 անձանցից 20-ին նկատմամբ որպես խափանման միջող կալանք կիրառելու որոշում է կայացվել:
Ձերբակալությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Իզմիրի հանրապետական դատախազությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության հետաքննության բյուրոյի սկսած հետաքննության շրջանակներում 57 անձանց վերաբերյալ բավարար քանակությամբ ապացույցներ է ձեռք բերվել և ձերբակալման որոշում կայացվել: Նշյալ 57 անձիք, ըստ դատախազության հայտարարության, հանդիսանում են Թուրքիայում FETÖ (Ֆեթhուլլահական ահաբեկչական կազմակերպություններ) հապավումով բնորոշվող և ահաբեկչական համարվող գյուլենական կազմակերպությունների կամ համայնքի անդամներ: Վերջիններին առաջադրված մեղադրանքներն են` «Հասարակության շրջանում Իզմիրի ռազմական լրտեսության դատավարություն անվանումով հայտնի դատական գործընթացի համար հիմք հանդիսացած հետաքննության ընթացքում ահաբեկչական կազմակերպության կողմից ուղղորդվելը, կողմնակալ և դիտավորյալ կերպով անփութություն թույլ տալը` ելնելով ստացած ցուցումներից, պետական ապարատից ու զինված ուժերից հեռացնելու նպատակով դատավարության շրջանակներում որպես կասկածյալ ներգրավված անձանց վարկաբեկելը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |