Միջազգային13:18, 03 Նոյեմբեր 2015
ԵԱՀԿ դիտորդները Թուրքիայի ընտրությունների վերաբերյալ զեկույց են հրապարակել

ԵԱՀԿ դիտորդները հրապարակել են Թուրքիայում նոյեմբերի 1–ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցը: Ըստ «Ակոս»-ի հրապարակման՝ ԵԱՀԿ պատվիրակությունն արձանագրել է հատկապես երկրի հարավ-արևելյան շրջաններում կուսակցությունների անդամների, քարոզարշավների անձնակազմի և կուսակցությունների գրասենյակների վրա իրականացված հարձակումները, ինչպես նաև՝ կուսակցությունների ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորությունների սահմանափակումները:
Պատվիրակությունն անդրադարձել է նաև մամուլի անազատության խնդրին, լրագրողների նկատմամբ հարուցված հետաքննություններին, որոշ լրատվամիջոցների փակման դեպքերին, ընտրողների՝ տարբեր տեսակետների ծանոթանալու և տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներից օգտվելու հնարավորության սահմանափակումերին:
ԵԱՀԿ դիտորդները մասնավորապես ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ հատկապես ընտրություններին նախընտրական քարոզարշավի վերջին երկու շաբաթների ընթացքում հաճախացել են ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամների և ակտվիստների նկատմամբ հարձակումների կամ ձերբակալման դեպքերը: Բացի այդ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP), «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ- MHP) և ԺԴԿ-ի 33 անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ նախագահ Էրդողանին և այլ պետական պաշտոնյաների վիրավորելու մեղադրանքով: Նմանատիպ մեղադրանքներով, ինչպես նաև ահաբեկչություններին աջակցելու մեղադրանքով քրեական հետաքննություններ են սկսվել նաև բազմաթիվ լրագրողների և մեդիա կառույցների դեմ:
Դիտորդներն արձանագրել են նաև, որ որոշ ընտրողների նկատմամբ բռնություններ և սպառնալիքներ են կիրառվել՝ որոշակի քաղաքական ուժերի օգտին քվեարկելու հարկադրանքով: ԵԱՀԿ դիտորդները ընդգծել են այն հանգամանքը, որ որոշ ընտրատեղամասերում կուսակցությունների կողմից հավատարմագրված դիտորդների գործունեությունը խոչընդոտվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |