Միջազգային08:54, 04 Նոյեմբեր 2015
ԵԽ նախագահը Դավութօղլուին կոչ է արել Թուրքիայում ամրապնդել հիմնարար ազատությունները

Եվրախորհրդի (ԵԽ) նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հաղթանակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի վարչապետ և ԱԶԿ-ի ղեկավար Ահմեդ Դավութօղլուին:
Թուրքական «Cihan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Տուսկը հույս է հայտնել, որ Թուրքիայում այսուհետև ավելի կամրապնդվի մարդկանց հիմնարար իրավունքները ու կլինի իրավունքի գերակայություն: Եվրապաշտոնյան նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում քրդական կարգավորման գործընթացում կողմերը կվերսկսեն բանակցությունները՝ հիմնվելով մինչև այս տարվա ամառը ձեռք բերված արդյունքի վրա:
ԵԽ նախագահն արձանագրել է, որ Թուրքիայում կայացած ընտրություններն անցել են ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներով, ինչպես նաև նրանց անվտանգության ոչ լիարժեք ապահովմամբ: Անդրադառնալով Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) անդամակցության գործընթացին, ինչպես նաև Սիրիայի գաղթականների հարցին՝ Տուսկը շեշտել է, որ այդ ում մի շարք այլ խնդիրներ կքննարկի Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ:
Վերջում նա հույս է հայտնել, որ Թուրքիան ԵՄ անդամակցության գործընթացում էլ ավելի կառուցողական ու հեռատես դիրքորոշում կցուցաբերի, ինչն էլ աջակցություն կստանա ԵՄ-ի կողմից: Նա շեշտել է, որ ԵՄ-ն Թուրքիայի իշխանություններից սպասում է բաց ու անկեղծ մի ազդակի, որը ցույց կտա Անկարայի պատրաստակամությունն այդ գործընթացում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |