Տարածաշրջան10:41, 04 Նոյեմբեր 2015
Հետազոտություն. Թուրքիայում փոքրամասնությունների վրա ճնշումներ կան նաև վիրտուալ տիրույթում

Թուրքիայում առաջին անգամ քրիստոնեական հիմնադրամը սոցմեդիայում փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող «ատելության լեզվի» վերաբերյալ ուսումնաիրություն է կատարել:
Ըստ թուրքական «gercekgundem.com» լրատվական կայքի` Ստամբուլի Սարըյեր շրջանի հունական եկեղեցու կողմից իրականացվող «Եվրոպական միություն» նախագծի շրջանակներում կատարված սոցհարցումն իրականացվել է «Բիլգի» համալսարանի և «Konda» սոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ:
Հարցվածների միայն 20%-ն է հայտարարել, որ սոցմեդիայում կարողանում է ազատ արտահայտվել: Մնացած 80%-ը նշել է, որ ամաչում իր մտքերն արտահայտել կամ չի կարողանում կիսվել իր մտքերով:
Հարցվածների 80%-ը նշել է, որ Թուրքիայում պետք է որևէ իրավական պատիժ գործի սոցմեդիայում մարդու իրավունքների խախտման կամ խտրականության վերաբերյալ:
Հարցմանը մասնակցած անձանց 86%-ը նշել է, որ սոցցանցերում գրանցված է իր իսկական անունով: 2%-ը նշել է, որ գրանցված է կեղծ անունով, 12%-ն էլ նշել է, որ գրանցված է և իսկական, և կեղծ անուններով:
Մասնակիցների 60%-ը նշել է, որ սոցցանցերից օգտվելն օգնել է սեփական համայնքի տարբեր շերտերի հետ կապեր հաստատել կամ սերտացնել եղած կապերը:
Հարցումից պարզ է դարձել նաև, որ Թուրքիայի ազգային փոքրամասնություններն ամենից շատ օգտվում են «Facebook», «YouTube» և «Instagram» սոցիալական ցանցերից:
Հունվարի 30-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված սոցհարցմանը մասնակցել են Թուրքիայի հայկական, հունական, ասորական և հրեական համայնքի 746 ներկայացուցիչներ:
Թեմայի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել «Բիլգի» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոսական խորհրդի անդամ դոկտոր Ուլաշ Քարանը: Վերջինը նշել է, որ փոքրամասնությունների ներկայացուցիչները սոցմեդիայում հաճախակի հանդիպում են ատելություն պարունակող արտահայտությունների, սակայն նման դեպքերի համար օրենքով նախատեսված պատիժներ չկան: «Թուրքիայի քրեական օրենսգրիքի 216 հոդվածը (ժողովրդին թշնամության և ատելության դրդելը) պետք է տարածվի նմանատիպ դեպքերի վրա»,- ասել է Քարանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
DEM կուսակցությունն այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն տերմինը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |